Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը ցրել է կառավարությունն ու հայտարարել երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, որոնք նշանակված են մարտի 16-ին:
Հունվարի 28-ին իշխող աջակենտրոն SNS-ը դիմել է պետության ղեկավարին՝ խնդրելով լուծարել խորհրդարանը, քանի որ բարեփոխումներ իրականացնելու համար կուսակցությանը ավելի լայն լիազորություններ են հարկավոր, հաղորդում է Ռոսբալթը՝ վկայակոչելով Reuters-ը:
Կառավարության կարծիքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հարկավոր են, որպեսզի Սերբիայի քաղաքացիները արտահայտվեն պետական քաղաքականության ապագայի մասին ու աջակցեն խորհրդարանի ու կառավարության նոր կազմերին՝ «հասարակության արդիականացումն ու բարեփոխումներն արագացնելու»:




























