Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հունվարի 29-ին ընդունել է «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահության անդամներին՝ կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ:

Կարեւորելով եւ պետական կառույցների, եւ հասարակական կազմակերպությունների դերը պատանիների դաստիարակության գործում՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է աճող սերնդին արատավոր երեւույթներից զերծ պահելու եւ հայրենական արժեքներով դաստիարակելու խնդրին, որի լուծմամբ միայն հնարավոր կլինի ապահովել պետության զարգացումն ու ապագան, օրինահարգ քաղացու եւ իրապես քաղաքացիական հասարակության ձեւավորումը:

Շնորհակալություն հայտնելով ոստիկանության հետ արդյունավետ համագործակցության համար՝  Խաչիկ Ասրյանը՝ «Հայոց արծիվների» 4-րդ եւ Ազգային բանակի 22-րդ տարեդարձի առթիվ, ինչպես եւ հայոց պետականության կայացման եւ հզորացման գործում մեծագույն ներդրում ունենալու համար Վլադիմիր Գասպարյանին պարգեւատրել է «Հայոց արծիվ» ոսկե հուշամեդալով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ծրագրեր եւ կոնկրետ ուղղություններով համատեղ աշխատանքն ընդլայնելու որոշում կայացվեց: