Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում, հունվարի 29-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 34 SV 326 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել չգործող շատրվանում, ինչի հետեւանքով 29-ամյա Մ. Հ.-ն, 21-ամյա Մ. Ա.-ն, 27-ամյա Բ. Ա.-ն թեթեւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Դեպքի վայրում են գտնվել «1-03» ծառայության աշխատակիցները: