Պաղեստինը պատրաստ է համաձայնել պայմաններին, որի համաձայն իսրայելական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն ապագա պաղեստինյան պետության տարածքից երեք տարիների ընթացքում: Այս մասին հայտարարել է Պաղեստինի ազատագրության կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ Հանան Աշրավին:
Նա հաստատել է, որ ԱՄՆ առաջարկությունը, ըստ որի իսրայելական զորքերը Պաղեստինի ապագա տարածքում կարող են մնալ 10 տարի, անընդունելի է: Նրա խոսքով՝ ժամկետների վերաբերյալ իրենց այդ դիրքորոշման մասին տեղեկացված են ԱՄՆ-ն ու Իսրայելը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Xinhua-ն:




























