Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 29-ին, ժամը 23.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 41-րդ կմ-ում բեռնատար ֆուռը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Իվեկո» մակնիշի TX 278 (կցորդ՝ MZ478) համարանիշի բեռնատարի կցորդը կողասահել է եւ մասամբ փակել ավտոճանապարհը:

Հրշեջ-փրկարարների օգնությամբ ավտոմեքենան ուղղվել է եւ շարունակել ընթացքը: