Ուկրաինայի Գերագույն ռադա է ներկայացվել եւ գրանցվել մի փաստաթուղթ, որը նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին կարող է բանտից ազատվելու հնարավորություն ընձեռել:
Օրինագիծը, որը կարող է փոփոխություններ մտցնել Ուկրաինայի ՔՕ 81-րդ հոդվածում, վերաբերում է առողջական վիճակի պատճառով պատիժը կրելու անկարող անձանց վաղաժամկետ ազատմանը: Օրինագծի հեղինակներն են Յուրի Օդարչենկոն եւ Ստեփան Կուրպիլը՝ «Բատկիվշչինա» կուսակցությունից:
Օրինագիծը նախատեսում է վաղաժամկետ ազատում այն անձանց համար, ովքեր կրել են պատժի մեկ քառորդը: Բայց կա մեկ պայման. եթե այդ ժամկետի կեսից ավելին նրանք հիվանդանոցում են եղել, հայտնում է ZN.UA-ը:
Այսպիսով, եթե օրենքն ընդունվի, Տիմոշենկոն կարող է վաղաժամկետ ազատման հնարավորություն ստանալ:




























