Պանամայի առաջին տիկինը առաջադրել է Մարտա Լինարեսի՝ գործող նախագահ Ռիկարդո Մարտինելիի կնոջ թեկնածությունը մայիսի չորսին կայանալիք համընդհանուր նախագահական ու խորհրդարանական ընտրություններին:
Ավելի վաղ որպես Պանամայի նախագահի թեկնածու էր առաջադրվել Խոսե Դոմինգո Արիասը, որը հանրային կարծքիքի վրա հիմնված հարցումների համաձայն հայտնիությամբ առաջատար է, հաղորդում է «Utro.ru»-ն՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները:
Ներկայիս նախագահի մանդատն իր լիազորությունները կորցնելու է այս տարվա հունիսի 1-ին: Սահմանադրության համաձայն՝ նա իրավունք չունի վերընտրվելու բարձրագույն պետական պաշտոնում:




























