Youtube-ում հունվարի 29-ին հայտնվել է տեսագրություն, որը կոչվում է «Վանո Մերաբիզշվիլի մարդասպան», որում գլխավոր գործող անձինք նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից են:
Տեսագրություն երեւում է ՆԳ նախկին նախագահ Վանո Մերաբիշվիլին, Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի նախկին պետ Դավիդ Ախալայան, Հատուկ օպերատիվ դեպարտամենտի նախկին պետ Իռակլի Կոդուան: Ըստ որում, Մերաբիշվիլին կիսահարբած վիճակում հայտարարում է . «Ինձ երկու մարդ է պետք, երկու դիակ, բերեք ինձ այդ երկու դիակները: Վերջ: Մրցանակը մեծ է լինելու»:
Վրաստանի գլխավոր դատախզությունը կուսումնասիրի տեսանյութը: Այս մասին հաղորդում է «Տբիլիսսկայա նեդելյան»:




























