Հնդկաստանում առնվազն 10 մարդ երկու հարեւան նահանգների բնակիչների միջեւ հողային վեճի զոհ է դարձել, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Արունաչալ-Պրադեշ նահանգի զինված բնակիչները հարձակվել են Ասամ նահանգի  ջունգլիներում գտնվող Չաոլդհովա բնակավայրի վրա եւ մոտ 100 կրակոց արձակել:

Ոստիկանությունը հայտնում է, որ զանգվածային սպանությունը երկու նահանգների միջեւ գտնվող անտառի համար բնակիչների տեւական վեճի հետեւանքն էր:

Նշենք, որ Հնդկաստանի հյուսիս-արեւելքում տեղի են ունենում ազգամիջյան, միջկրոնական, տարածքային թշնամության հետ կապված սպանություններ եւ բախումներ: Անցյալ տարվա նոյեմբերին Գարոս ցեղի ներկայացուցիչներն Ասամում սպանել էին յոթ մարդու:

2012թ. հուլիսին Ասամի բախումները խլել էին 75 մարդու կյանք, 40 հազար մարդ էլ ստիպված լքել էին  տները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: