Հայաստանի չորրորդ նախագահը պետք է կուսակցական բարեփոխում անցկացնի: Այս մասին հունվարի 30-ի մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը:
Ըստ նրա՝ չորրորդ նախագահը պետք է Հայաստանի բոլոր 85 կուսակցությունները միավորի երկու հիմնականի մեջ: «Այսինքն՝ կուսակցություններ ստեղծի ոչ թե աձերի, այլ՝ գաղափարների շուրջ: Որպեսզի կուսակցություններն ստեղծվեն ոչ թե սեփական, այլ ընդհանուր նպատակների համար: Անհատները հայտնվում եւ անհետանում են, սակայն գաղափարախոսությունը մնում է», - հավելել է մարքսիստը: Ըստ նրա՝ Հայաստանում պետք է երկու հիմնական, ուժեղ կուսակցություններ ստեղծվեն՝ սոցիալիստական լիբերալ-դեմոկրատական կուսակցություն եւ բուրժուա-լիբերալ դեմոկրատական կուսակցություն:
Պատասխանելով իշխող կոալիցիայում չընդգրկված չորս կուսակցությունների միավորման անհրաժեշտության մասին հարցին՝ մարքսիստը նշել է. «Նրանց միավորման անհրաժեշտություն կա՞: Կա: Բայց արդյոք դա տեղի կունենա՞: Ոչ: Նրանք տարբեր նպատակներ են հետապնդում»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























