Հայաստանի կառավարությունը միջոցներ կհատկացնի կինոռեժիսոր Արմեն Մազմանյանի թաղման ծախսերը փոխհատուցելու համար: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: «Խնդրում եմ կառավարությանը հատկացնել անհրաժեշտ գումարը՝ արվեստի հայտնի գործչի մահվան հետ կապված»,-ասել է նա: Խնդրանքը բավարարվել է:

Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը մահացել է հունվարի 8-ին՝ 53 տարեկան հասակում: