Բաքվում, այսօր՝ հունվարի 30-ին, հերթական ինքնահրկիզման դեպքն է գրանցվել: Այս անգամ ինքնասպանության փորձ է կատարել 21-ամյա մի աղջիկ:
Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը, կյանքին վերջ տալու փորձ է արել Լյանքորանի շրջանի Մալեյկա գյուղի բնակչուհին:
Բաքվում բնակարան վարձած 21-ամյա աղջիկը բենզին է լցրել իր վրա եւ հրդեհել: Նրա մաշկի 70 տոկոսն այրվել է, աղջիկը գտնվում է հիվանդանոցում, ծայրահեղ ծանր վիճակում: Նրա կենդանի մնալու շանսերը շատ քիչ են:
Նման արարքի պատճառները դեռ հայտնի չեն: Որոշ տվյալներով՝ աղջիկը նման քայլի է գնացել ընկերոջ դավաճանության պատճառով:
Նշվում է, որ նա հարազատներից միայն մայր ունի, որը տեղյակ չէ դստեր հետ տեղի ունեցածից:
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:
Նշենք, որ վերջին շրջանում սա 4-րդ ինքնահրկիզման դեպքն է Ադրբեջանում:




























