Իրաքի անվտանգության ուժերը կարողացել են հետ մղել գրոհայինների խմբի հարձակումը, որը Բաղդադում փորձել է գրավել տրանսպորտի նախարարությանը պատկանող շենքը:

Հաղորդվում էր, որ հարձակում գործողների թվում են եղել մի քանի մահապարտ-ահաբեկիչներ, որոնք շենքի մուտքի մոտ գործի են դրել պայթուցիկ սարքը: Տագնապից օգտվելով՝ մյուս գրոհայինները փորձել են ներս խուժել ու պատանդներ վերցնել: Շենքի պահապաններին ու անվտանգության ուժերին հաջողվել է հետ մղել հարձակում:

ԱԿանատեսները հաղորդում են ահաբեկչության արդյունքում սպանվածների ու վիրավորների մասին: Պաշտոնական տվյալներ հարձակման մասին չկան, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: