«Ալ-Քաիդայի» գրոհայինները, որոնք մասնակցում են սիրիական մարտերին, հիմնավորված են Թուրքիայում, որտեղից ազատ ել ու մուտ ունեն դեպի Եվրոպա: Այս մասին հայտարարել է Ռազմական հետախուզության վարչության ղեկավար Ավիվ Կոխավին:

Ըստ նրա՝ Սիրիան բավականին գրավիչ տարածք է համաշխարհային ջիհադի մարտիկների համար, որոնցից հարյուրավորները ամեն շաբաթ Սիրիա են ներթափանցում աշխարհի ամենատարբեր ծայրերից: «Սակայն նրանք չեն սահմանափակում իրենց գործունեությունը Սիրիայով: Նրանց մեծ մասը տեղափոխվում է Լիբանան ու Սինայի թերակղզի»,-հավելել է նա:

Կոխավին նաեւ ընդգծել է, որ գրոհայիններ հիմնական տեղակայման շրջաններն են թուրքական Կարման, Օսմանիե ու Շանլիուրֆա շրջանները: Ըստ որում, նա չի նշել զինյալների թիվը, որոնք գտնվում են Թուրքիայում, հաղորդում է «NEWSru.com»-ը: