Սրտի կաթվածից մահացել է Ուկրաինայի ՆԳՆ ներքին զորքերի կապիտան Դմիտրի Դոնեցը, որը ծառայություն էր իրականացնում Կիեւի Գրուշեւսկի փողոցում: Այդ մասին ասված է  Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյի հայտարարության մեջ:

Նշվում է, որ «այսօր՝ առավոտյան ժամը հինգին, մահացել է Ուկրաինայի ՆԳՆ ներքին զորքերի կապիտան Դմիտրի Դոնեցը: 30-ամյա  կապիտանը սրտի կաթված է ստացել: Դա Գրուշեւսկի փողոցում ամենօրյա լարվածության հետեւանք էր: ՆԳՆ-ն եւ անձամբ ես ցավակցում ենք մահացածի հարազատներին, եւ նրանց իրենց վշտի հետ մենակ չենք թողնի, ինչպես որ մեր զոհված եւ վիրավոր մյուս աշխատակիցների հարազատներին», հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:

Այնուհետեւ Զախարչենկոն նշում է. «Ես՝ որպես նախարար, կատարվածի նկատմամբ անտարբեր չեմ կարող մնալ: Մարդիկ են զոհվում երկու կողմից էլ, վիրավորների թիվը հարյուրի է հասնում: Ես դիմում եմ նրանց, ովքեր մարդկային կյանքի գնով իշխանության են  ձգտում: Ուշքի եկեք: Բարիկադների երկու կողմերում էլ մեկ պետության քաղաքացիներ են»: