Պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հետ, որի արդյունքում տեղի է ունեցել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն (ֆոտոռեպորտաժ):
Մասնավորապես ստորագրվել՝ են Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ, Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ տնտեսական եւ արդյունաբերական համագործակցության մասին, Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարության միջեւ առողջապահության եւ բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության եւ Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջեւ աղետների կանխարգելման եւ դրանց հետեւանքների վերացման, հրշեջ ծառայության եւ բնակչության պաշտպանության մասին, Համատեղ հռչակագիր Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության եւ Չեխիայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության միջեւ բնապահպանության բնագավառում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի եւ Չեխիայի Հանրապետության մաքսային գլխավոր տնօրինության միջեւ համագործակցության մասին:
Բանակցությունների արդյունքները նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Միլոշ Զեմանն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:






























