Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ինքնակամ «ծեծվում է», պնդում է El Mundo-ն իր լրագրողների պատրաստած հոդվածում: Հոդվածն ուղեկցվում է տեսագրությամբ:
«Ոմն հոգեւորական բացատրում է, որ քաղաքական գործիչը ճապոնական տաճարներից մեկում մտավարժանքի մի տեսակով է զբաղվում, որը նրան օգնում է հասնել «ձեն» վիճակի ու հանգիստ տանել մարտահրավերները»,- գրում է թերթը եւ հավելում, որ տեսագրությունում երեւում է Աբեի ինքնատիրապետումը. նա հարվածներին դիմանում է առանց որեւէ տնքոցի, հայտնում է Inopressa-ն:




























