Մի գիշերվա ընթացքում Կիեւում հրշեջ-փրկարարները 17 անգամ գնացել են այրվող ավտոմեքենաներ շիջելու: Արդյունքում վնասվել, մասամբ կամ ամբողջությամբ այրվել է 23 ավտոմեքենա, հաղորդում է արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայության մամուլի ծառայությունը:
Ինչպես գերատեսչությունում են հաղորդել, զանգվածային հրդեհներ չեն եղել: Դեպքերի մեծ մասի ժամանակ մի մեքենա է այրվել: Երկու դեպքերում այրվել է միանգամից երկու մեքենա:
Փրկարարների նախնական տեղեկություններով՝ հրդեհների մեծ մասը ծագել է հրկիզումների պատճառով: Սակայն վերջնական պատճառը կպարզեն մայրաքաղաքի իրավապահները: Այս մասին հաղորդում է Կոմերսանտ-Ուկրաինան:




























