Ուկրաինայի Ավտոմայդանի առաջնորդներից Դմիտրի Բուլատովին, որը երկար ժամանակ է անհետացել էր, հայտնաբերել են հունվարի 30-ին՝ Կիեւի մերձակայքում գտնվող Բորիսպոլսկի շրջանի Վիշենկի գյուղում:
Հաղորդվում է, որ Դմիտրին հյուված էր, սակայն ինքնուրույն է քայլում: Նրան տանջել են, դանակահարել, փորձել հանել աչքը: Հայտնվել է տանջանքներից հետո հազիվ ողջ մնացած Դմիտրիի առաջին տեսագրությունը: Ըստ նրա՝ իրեն տանջել են ռուսական առոգանությամբ մարդիկ, սակայն ինքը նրանց չի տեսել, քանի որ աչքերը կապված են եղել, հայտնում է TCH.ua-ը:
Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներից Անատոլի Գրիցենկոն Facebook-ի իր էջում գրում է, որ իրեն հաջողվել է շփվել Բուլատովի հետ: Ըստ նրա՝ Դմիտրիին այդ օրերին «տանջել էին»: Իր առեւանգման մանրամասներն ավտոմայդանի ակտիվիստը խոստացել է պատմել ավելի ուշ:
Հիշեցնենք, որ ավտոմայդանի ակտիվիստները հունվարի 23-ին հայտարարել էին իրենց առաջնորդներից Դմիտրի Բուլատովի անհետանալու մասին: Վերջին անգամ նա կապի մեջ էր դուրս եկել հունվարի 22-ի երեկոյան:




























