ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը առաջիկա օրերին Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգին կարող է նշանակել կազմակերպության հատուկ պատվիրակ՝ կլիմայական փոփոխությունների խնդիրների եւ քաղաքների հարցերով, հայտնում է Reuters-ը՝ իր աղբյուրները վկայակոչելով:
Նման որոշման պատճառներից է այն, որ քաղաքապետ եղած 12 տարիների ընթացքում Բլումբերգը աշխատանքի հիմնական ուղղություններից էր սահմանել բնության պահպանությունը, ինչպես նաեւ մոլորակում կլիմայի փոփոխություններին հակազդելը:
Նրա կառավարման տարիներին կոմունալ ծառայությունները վառելիքի առավել մաքուր տեսակներ էին կիրառում, ինչը թույլ էր տալիս զգալի կրճատել օդի աղտոտվածությունը, դա էլ իր հերթին նպաստում էր թոքային եւ սիրտ-անոթային հիվանդությունների կրճատմանը՝ տարեկան «մոտ 800 կյանք» փրկելով, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























