Փրկարար ծառայությունը հունվարի 30-ին, ժամը 20.07-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սվինեց թաղամասում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Սպանդարյան փողոցի թիվ 17 երկհարկանի փայտե տունը (պատկանում է Վ. Մ.-ին եւ Վ. Ա.-ին):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.51-ին, մարվել` 02.00-ին:

Ամբողջությամբ այրվել են առաջին եւ երկրորդ հարկերի գույքը, տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 80 քմ):