Բրազիլացի մարմնամարզուհի ու ֆրիսթայլիստեր Լաիս Սոուզան, որը պատրաստվում էր հանդես գալ Սոչիի Օլիմպիական խաղերին, «պայքարում է կյանքի համար»՝ ծայրահեղ ծանր վիճակում լինելով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով АР-ն:
Մարզման ժամանակ նա բախվել է ծառին, ինչի արդյունքում վնասել է ողնաշարի պարանոցային հատվածը:Բժիշկները չեն բացառում, որ Սոուզան կարող է կաթվածահար եղած լինել:
Ըստ որում, բժիշկները նշում են, որ աղջիկը չի կորցրել լավատեսությունը ու պատրաստ է կատարել բժիշկների բոոր ցուցումները: Չնայած որ նա չի կարողանում խոսել, սակայն գլխով է անում, երբ նրան հարց են տալիս:
Ներկայումս աղջիկը շնչում է արհեստական սարքերի միջոցով եւ բժիշկները չեն բացառում, որ նա ստիպված կլինի դրանք գործածել մինչեւ կյանքի վերջ:




























