Հունվարի 28-ին նշվող Բանակի օրվա կապակցությամբ Հայաստանի ԱԻ նախարարության փողային նվագախումբը տոնական համերգով հանդես է եկել մայրաքաղաքի ՀՀ ՊՆ զորամասերից մեկում:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե շուրջ երկու ժամ տեւողությամբ համերգային ծրագրում ընդգրկված էին ռազմահայրենասիրական երգեր, ինչպես նաեւ տարբեր դասական, սիմֆոնիկ ու ժողովրդական ստեղծագործություններ:

Հանդիսատեսը ջերմ ընդունելություն է ցուցաբերել փողային նվագախմբին, իսկ զորամասի հրամանատարության ներկայացուցիչները, բարձր գնահատելով նման միջոցառումների նշանակությունը, խնդրել են առավել հաճախ այցելել զորամասեր ու հանդես գալ համերգային ծրագրերով:

Զորամասի մշակութաժամանցային միջոցառումներին աջակցելու համար ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը զորամասի հրամանատարության կողմից արժանացել է շնորհակալագրի:

Նույն օրը ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը ելույթ է ունեցել նաեւ մայրաքաղաքի «Սպարտակ» մարզադաշտում անցկացվող ուժային կառույցների ռազմամարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: