«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է կորպորատիվ ինտերնետի եւ բջջային կապի ծառայության մատուցման մի շարք տենդերներում հաղթելու մասին։ Վերջին երեք ամիսների ընթացքում Beeline ծառայություններն ընտրել են այնպիսի խոշոր կազմակերպություններ եւ կառույցներ, ինչպիսին են ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ Առողջապահության նախարարությունը, ՀՀ Վերահսկիչ պալատը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, ՀայՌուսգազարդ ՓԲԸ եւ Հայէկոնոմբանկը։
«Կորպորատիվ սեգմենտը մշտապես գտնվում է մեր ընկերության ուշադրության կենտրոնում, եւ «ԱրմենՏել»–ի դիրքերը այս շուկայում ավանդաբար ուժեղ են։ Մենք ձեռք ենք բերել խոշոր բիզնեսի վստահությունը պատասխանատու մոտեցման, ինչպես նաեւ ցանցի տեխնիկական արդիականացման շնորհիվ, որի ուղղությամբ մենք աշխատում ենք յուրաքանչյուր օր։ Բարձրորակ կապի եւ նորարարական ծառայությունների հանդեպ պահանջն օրեցօր աճում է. այս միտումը նկատվում է նաեւ պետական կառույցների մոտ, որոնց շրջանում մենք շարունակաբար նկատում ենք աճող պահանջարկ նորարարական լուծումների հանդեպ։ Հաճելի է, որ մի շարք խոշոր եւ հեղինակավոր ընկերություններ վստահում են «ԱրմենՏել»–ին, ինչը եւս մեկ անգամ հաստատում է այն հանգամանքը, որ մեր ծառայությունները գրավիչ են նաեւ բիզնեսի համար», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք նաեւ, որ բջջային կապի մատուցման ոլորտում «ԱրմենՏել» ընկերության կորպորատիվ գործընկերների շարքում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության մի շարք խոշոր ընկերություններ եւ կազմակերպություններ։




























