Հունվարի 29-ին, ժամը 17.10-ին, 1976 թ. ծնված Արմեն Գ.-ն ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին եւ կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի մեկփողանի կարճեցված փողով ողորկափող հրացան:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունվարի 29-ին, ժամը 16.30-ին, 1958 թ. ծնված Տիգրան Մ.-ն ոստիկանության Սեւանի բաժնում կամավոր հանձնել է «Իժ-18» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի հարթափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:



























