Պարույր Հայրիկյանը կողմ է, որ իր դեմ կատարված մահափորձի համար դատապարտված Վարդան Սեդրակյանը ազատ արձակվի: Այս մասին այսօր` հունվարի 31-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա հիշեցրեց, որ դատարանում մի քանի անգամ միջնորդություն է արվել Վարդան Սեդրակյանին ազատելու եւ ինքը դեմ չի եղել: «Հայր եւ որդի Աբրահամյանները ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչ են, որ հարյուր հազար դոլար էին փոխանցել Սեդրակյանին: Իսկ յ աստաբանը ամենադժբախտ փաստաբանն է, քանի որ ինձ վարկաբեկելու համար կնոջը մեջտեղ բերեց, իսկ ես կնոջը չեմ պատասխանում: Եթե Վաղը Սեդրակյանը ազատվի, ես կուրախանամ, որ նրա երեխաները որբ չեն մնա: Հնարավորության դեպքում ինքս երեքին էլ ազատ կարձակեմ: Կասեմ գնացեք եւ փողի համար, այլեւս լակոտություն չանեք, քանի որ իմ փոխարեն մեկ ուրիշը կարող է եւ չներել: Ես, որ նախագահ դառնամ երեքին էլ ազատ կարձակեմ»,- ասաց Պարույր Հայրիկյանը եւ ավելացրեց, որ մահափորձը ԿԳԲ-ի պատվերն է:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am