Եթե Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո հավաքվեին, ընդդիմությունը 80 տոկոս ձայն կստանար: Այս մասին այսօր` հունվարի 31-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Նա հիշեցրեց, որ մինչեւ մահափորձը տասներկու տոկոս ձայն ուներ, հետո ձայները նվազեցին: «Այդ ժամանակ իսկապես իմ վարկանիշը ընկավ: Ինձ հիվանդանոցում այցելած բարձրաստիճան պաշտոնյաններից մեկն էլ ասաց, որ իմ ռեյտինգը տասը տոկոսի է հասել: Իսկ, եթե մահափորձից հետո Հրանտ Բագրատյանն ո Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքեին իմ միասնական թեկնածուով հանդես գալու առաջարկին, մենք ութսուն տոկոս ձայն կստանայինք եւ իրավիճակը այլ կլիներ»,- նշեց Պարույր Հայրիկյանը:
Անդրադառնալով իր առողջական վիճակին՝ Հայրիկյանն ասաց, որ մարտ-ապրիլ ամիսներին վիրահատություն է նախատեսված:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























