Կազանում մեծածախ շուկայի փակման դեմ բողոքի ցույց է ընթանում: Ցույցի ակտիվիստներն ադրբեջանցիներն են:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի, ԱԻՆ-ի եւ բնապահպանության նախարարության աշխատակիցներն օրերս անցկացրած ստուգայցի ընթացքում կոպիտ խախտումներ էին արձանագրել շուկայում, հայտնում է www.business-gazeta.ru–ն: Խախտումները հիմք ընդունելով՝ դատարանը որոշել է դադարեցնել «№1մեծածախ շուկա» ՍՊԸ-ի գործունեությունը:

Ազատության հրապարակում բողոքի ցույցին մասնակցում  է մոտ 60 մարդ:  Նրանք վարչապետի անունով նամակ են հանձնել կառավարություն՝ խնդրելով «բացատրել շուկայի փակման պատճառները»: Շուկայի փակման դեմ պաշտոնական հանրահավաք տեղի կունենա փետրվարի 4-ին: Այդ օրն առեւտրականներն ակնկալում են իշխանություններից ստանալ իրենց դիմումի պատասխանը:

Շուկայում ընդհանուր առմամբ 300 մարդ է աշխատում, մեծ մասը՝ ադրբեջանցի: