Միայն նախորդ օրվա ընթացքում Կիեւում կանխամտածված կերպով այրել են Եվրամայդանի մասնակիցների ավելի քան քսան ավտոմեքենա, հաղորդել են Ազգային ընդդիմության շտաբում:
«Սպանությունների, առեւանգումների ու կտտանքների հետ միասին, որոնք իրականացվում են ակտիվիստների նկատմամբ, զուգահեռաբար տեղի է ունենում ցուցարարների գույքի ոչնչացում: Մասնավորապես, միայն նախորդ օրվա ընթացքում Կիեւում կանխամտածված կերպով այրվել է ավելի քան քսան ավտոմեքենա»,-ասվում է հայտարարությունում:
Շտաբում ընդգծում են, որ դեռեւս ոչ մի մեքենա այրողի չեն գտել, հաղորդում է «Կորեսպոնդենտը»:




























