Վրաստանում Կոմպրոմատների ոչնչացման հանձնաժողովը հունվարի 31-ին վերջին նիստն է անցկացնում:
Քաղաքացիների անձնական կյանքին վերաբերող տեսանյութերի մի մասը չի ոչնչացվի: Հանձնաժողովի անդամ Լաշա Տուգուշին հայտարարել է, որ պետության անվտանգության համար կարեւոր նյութերը կպահվեն արխիվում»:
Ըստ նրա՝ ՆԳՆ-ում նախորդ իշխանություններից ժառանգված նյութերի հսկայական արխիվ կա՝ 28 678 ֆայլ, 24 ձայներիզ, հայտնում է «Գռուզիա Online»-ը:
«Նյութերը, որոնք չեն ոչնչացվում, քաղաքացիների մասնավոր կյանքին չեն առնչվում, այլ վերաբերում են քաղաքական մրցակիցներին, քաղաքացիական ակտիվիստներին, լրագրողներին հետեւելուն: Դրանց մեծ մասը կուղարկվի քննության», - նշել է Տուգուշին:
Իր հերթին ՆԳ նախարար Լեւան Իզորիան հայտարարել է, որ նախորդ իշխանությունների օրոք անօրինական գաղտնալսումները եւ լրտեսումները համակարգային բնույթ են կրել:
Հարկ է նշել, որ 745 սկավառակներից այսօրվա դրությամբ միայն 110-ն է ոչնչացվել:




























