Ռուսաստանը Ղազախստանին անվճար կհատկացնի С-300 զենիթահրթիռային համակարգերի հինգ դիվիզիոն: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում:
Ավելի վաղ այդ համակարգերը ռուսական բանակում մարտական հերթապահություն էին իրականացնում: Պաշտպանության նախարարությունում կարծում են, որ այդկերպ ամրացնում են «ոչ միայն Ղազախստանը, այլեւ ՀԱՊԿ ՀՀՊ-ն», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»ն:
Հավելենք, որ Ղազախստան այցը Շոյգուի համար առաջին արտասահմանյան այցն էր այս տարի: Ըստ Անտոնովի՝ «խոսքը ինտեգրման գործընթացները խորացնելու մասին է բոլոր ոլորտներում, եւ բնականաբար, պաշտպանության ոլորտում»:
Այն մասին, որ ռուսական С-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումները Ղազախստան կսկսվեն այս տարի, ավելի վաղ հայտարարել էր ՌԴ պաշտպանության նախարար գեներալ Սերգեյ Շոյգուն՝ ղազախ գործընկեր Ադիլբեկ Ջաքսիբեկովի հետ բանակցությունների ավարտից հետո:




























