«Զանգեզուր» բիոսֆերային համալիր ծրագիրը 2014-ին ավելի ակտիվորեն է գործելու: Այս մասին հունվարի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Ըստ նրա՝ առաջիկա խնդիրներից է համալիրի ղեկավարման համար մրցույթի հայտարարում: Նախարարը հիշեցրել է, որ ծրագիրը նախատեսված է երեք տարով ու իրականացվում է Գերմանիայի կառավարության ու Գերմանական KfW զարգացման բանկի աջակցությամբ: Դրա ընդհանուր արժեքը 8,25 մլն եվրո է:
«Զանգեզուր» համալիրը, որը ստեղծվել է կառավարության որոշմամբ, միավորել է պետական «Շիկահող» արգելանոցն ու «Արեւիկ» ազգային պարկը: Բիոսֆերային համալիրում ներառվելու են նաեւ «Զանգեզուր», «Խուստուփ», «Բոգաքար» ու «Սեւ լիճ» պետական արգելանոցների հիման վրա:
Բիոսֆերային համալիրի գործառույթների մեջ ներառվելու են նշված տարածքների էկոհամակարգերի պաշտպանությունը, ինչպես նաեւ ուսումնասիրումը: Համալիրի տարածքում նախատեսվում է էկոզբոսաշրջության զարգացման հնարավորություն: Նախարարի կարծիքով՝ դա կօգնի Սյունիքի մարզի գյուղերի սոցիալական զարգացմանը:




























