Թմրանյութերի առեւտուրը Կենտրոնական Ամերիկայում անտառների վերացման գլխավոր պատճառն է: Այս մասին նշվում է Science գիտական ամսագրի հոդվածում:
Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները, որոնք ուսումնասիրել են մարդու գործունեության ազդեցությունը Կենտրոնական Ամերիկայի անտառների վրա, հաղորդում է Gazeta.ru-ն:
Մասնավորապես, նրանք օրինաչափություն են հայտնաբերել անտառների ապօրինի հատման տեմպերի արագացման եւ թմրաթրաֆիքի տեպմերի աճի միջեւ:
Արդյունքում հետազոտողները իրենց ենթադրությունները համադրել են արբանյակից արված լուսանկարների հետ եւ պարզել, որ անտառների հատման մեծ մասը կատարվում է թմրանյութերի աճեցման համար նոր տարածքներ ձեռք բերելու, ինչպես նաեւ թմրանյութերի գաղտնի տեղափոխման համար նոր արահետներ կառուցելու նպատակով:




























