Խաղաղ օվկիանոսում Մարշալյան կղզիների կազմում գտնվող Էբոն կղզու բնակիչները փրկել են տղամարդուն, որը 16 ամիս նավակով անցկացրել է Խաղաղ օվկիանոսում:
Խոսե Իվան անունով մեքսիկացին լողացել է կոտրված նավակով, մինչեւ հասել է կորալներին: Հյուծված տղամարդը, որը խոսում է միայն իսպաներեն, հայտնել է, որ 2012-ի սեպտեմբերին ընկերների հետ նավակով Մեքսիկայից ուղեւորվել է Սալվադոր: Ճանապարհորդության ժամանակ նավակը վնասվել է եւ այն 16 ամիս մնացել է Խաղաղ օվկիանոսում՝ կտրելով 12,5 հազար կմ, հաղորդում է «ԷվրոՍՄԻ»-ն:
Տղամարդը շատ հյուծված է եղել, սակայն բժիշկները նրա մոտ լուրջ հիվանդություն չեն հայտնաբերել: Նրա խոսքով՝ ընկերը մահացել է մի քանի ամիս առաջ:
Տղամարդը պատմել է, որ սնվել է կրիաներով, ձկով ու թռչուններով, խմել է անձրեւի ջուրը եւ կրիայի արյունը:



























