Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է օրենք, որը հունվարի 28-ին ընդունվել է Գերագույն Ռադայում եւ որով չեղյալ են հայտարարվում «հունվարի 16-ի օրենքները»: Այս մասին հաղորդում է նախագահի պաշտոնական կայքը:
Բացի այդ, հաղորդվում է, որ նախագահը հավանություն է տվել ցուցարարների համաներման վերաբերյալ օրենքին:
Միաժամանակ շարունակում է գործել հունվարի 16-ի № 731- VII եւ № 719-VII օրենքները, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:




























