Էկզորցիզմի դարավոր փորձը համալրվում է ժամանակակից տեխնոլոգիաներով. դրանում համոզված է ամերիկացի քահանան, ով կարողանում է Skype-ի օգնությամբ քշել չարքերին:

Քահանա Բոբ Լարսոնը Արիզոնա նահանգի Սքոթսդեյալ քաղաքում հայտնի դեմք է, քանի որ վերջին չորս տասնամյակում էկզորցիզմի 20 000 ծես է անցկացրել(չարքերին քշելու արարողություն):

Ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ քահանան նոր մեթոդ է մշակել, որի էությունը կայանում է Skype-ի կիրառման մեջ, գրում է The Huffington Post-ը: 60 րոպե տեւողությամբ ծեսն արժե 295 դոլար, եկամտահարկի չի ենթարկվում, քանի որ համարվում է նվիրատվություն միջազգային առաքելության ծրագրին, հաղորդում է FedPost.ru-ն:

Skype-ի էժան սակագները թույլ են տալիս տեր հայրին շփվել իբր մոլագարների հետ ողջ աշխարհից: Եկեղեցու սպասավորի խոսքով՝ նա հաճախ է բախվում  հաճախորդների անկանխատեսելի արձագանքի հետ. խաչը տեսնելուց հետո ոմանք բղավում են, ոմանք սկսում են բարձր ծիծաղել:

Հատկանշական է, որ քահանան YouTube-ում բազմաթիվ հոլովակների հեղինակ է, այդ թվում նաեւ այն տեսանյութը, որտեղ հայտարարում է սատանային քշելու իր կարողության մասին: Այնուամենայնիվ մյուս կրոնական գործիչները մտադիր են խափանել Skype-էկզորցիզմի հետագա փորձերը: