Երեւանի Ներքին Շենմգավիթ թաղամասում, հունվարի 31-ի գիշերը, ավազակային հարձակում է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մի խումբ դիմակավորված, փայտե մահակներով ու դանակներով, հրացանով զինված անձինք ներխուժել են 16-րդ փողոցի տներից մեկը, դանակի սպառնալիքով կապկպել տանտիրոջ ձեռքերն ու ոտքերը, նրան ծեծի ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածներ , պահանջել գումար:
Նրանք հափշտակել են 800 հազար դրամ եւ դիմել են փախուստի: 57-ամյա տանտիրոջը հայտնաբերել են տանը՝ կտրած-ծակած վերքերով եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ հանգամանքները պարզվում են: Այլ մանրամասներ չեն նշել:




























