Ֆլորիդայի բնակչուհին ծեծել է իր բոյֆրենդին այն բանի համար, որ նա հրաժարվել է իր հետ անկողնում գրկվել: Այս միջադեպի մասին, որը տեղի է ունեցել դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին, հաղորդում է UPI-ն:
Կազմված արձանագրության մեջ ասվում է, որ աղջիկը ոչ միայն մի քանի անգամ հարվածել է տղային, այլեւ պատռել է նրա վերնաշապիկը: Նացի այդ, նա դանակով սպառնացել է բոյֆրենդին:
Թե ինչու է աղջիկն այդպես արձագանքելն մերժմանը, անհայտ է: Չի հաղորդվում նաեւ, թե ինչով է բացատրել իր հրաժարումը տղան, հաղորդում է Lenta.ru-ն:
Սպասվում էր, որ 31-ամյա Շավոնա Ռամֆը կկանգնի դատարանի առջեւ, սակայն դատախազը նրա դեմ մեղադրանք չի առաջադրել:



























