Իսրայելի «9-րդ ալիքը» Հոլոքոստի հետ կապված հարցում է անցկացրել՝ ի նշան ռուսական «Դոժդ»-ի հետ համերաշխության:
«Համաշխարհային կարգ» հաղորդման ընթացքում հեռուստաալիքը հարց է ուղղել հեռուստադիտողին՝ «Կարծում եք Եվրոպայի հրեաներն իրե՞նք են հրահրել Հոլոքոստը»: Լսարանի 91%-ը ժխտական պատասխան է տվել, 9%-ը՝ դրական:
Նշվում է, որ «9-րդ ալիքը» ներողություն է խնդրել բոլորից, ում զգացմունքները վիրավորել է այս հարցով, փոխանցում է Gazeta.ru-ն:
Հարցումն անցկացվել է ի նշան ռուսական «Դոժդ»-ի հետ համերաշխության, որը Լենինգրադի շրջափակման 70-ամյա տարելիցի նախօրեին ընթերցողներին առաջարկել էր պատասխանել հարցի, թե արդյոք արժեր հանձնել Լենինգրադը՝ հարյուր հազարավոր բնակիչներին փրկելու համար: Հարցումը լայն արձագանք էր ստացել: Ռուսական մի քանի խոշոր հեռարձակողներ իրենց փաթեթներից հանել էին «Դոժդ»-ը:




























