Կիեւի կենտրոնում հրկիզել են Ուկրաինայում Կանադայի դեսպանատան ներկայացուցչուհու ավտոմեքենան, ինչպես նաեւ «ավտոմայդանի» ակտիվիստ Իննա Ցարկովայի մեքենան, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ վկայակոչելով լրագրող Մուստաֆա Նայեմին:
Պեչերյան դատարանի դատավոր Օկսանա Ցարեւիչը 6 ամսով Իննա Ցարկովայից վերցրել է վարորդական իրավունքտ, ով դեկտեմբերի 29-ին մասնակցում է Մեժիգորյեի ավտոարշավին, որտեղ գտնվում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի նստավայրը:
Ավելի վաղ հաղորդում էին, որ Կանադան վիզային պատժամիջոցներ է կիրառել ուկրաինացի պաշտոնյաների հանդեպ, ովքեր մասնակից են Ուկրաինայում բողոքի օրինական ցույցերի ճնշմանն ու ընդդիմադիր առաջնորդներին ահաբեկելուն:




























