Հունվարի 30-ին մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողներին հայտնել է, որ հունվարի 25-ին, ժամը 15.00-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տանը հյուրընկալել է 4 երիտասարդների, որոնց գնալուց հետո զգեստապահարանում պահած 200.000 դրամն անհետացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նշված անձինք` 14-ամյա Արմեն Ս.-ն, 14-ամյա Վահե Ն.-ն, 18-ամյա Դավիթ Բ.-ն եւ 17-ամյա Դավիթ Վ.-ն, ներկայացել են բաժին:

Կատարվում է հետաքննություն: