Ոստիկանության Էրեբունու բաժնի եւ անձնագրային բաժանմունքի ծառայողները, հունվարի 30-ին, ժամը 17.45-ին, Մ. Խորենացու փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 23-ամյա Վազիր Բ.-ին, որը հունվարի 15-ից ՌԴ Յարուսլավլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով:
Նույն օրը, ժամը 16.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 31-ամյա Սուրեն Խ.-ին, որը 2013 թ. նոյեմբերի 12-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր մի խումբ անձանձ կողմից կատարված գողության մեղադրանքով:




























