43-ամյա Ալինա Մ.-ն, հունվարի 30-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում կամավոր հանձնել է ականանետի հրթիռ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի դատարկ պահունակ, գնդացրի փամփուշտների դատարկ ժապավեն եւ տարբեր տրամաչափի 166 փամփուշտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: