Ոստիկանության Մասիսի բաժնի եւ Արարատի մարզային վարչության ծառայողները, հունվարի 30-ին, ժամը 18.20-ին, 44-ամյա Կամո Հ.-ի բնակարանում կատարած խուզարկությամբ նկուղից հայտնաբերել են «MP-512M» տիպի օդամղիչ հրացան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:



























