Գորիս-Կապան ավտոճանապարհին, այսօր՝ փետրվարի 1-ին, ժամը 10.21-ին տեղեկություն է ստացվել, որ տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «ՎԱԶ-21012» մակնիշի 23 PO 303 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը` մոտ 20 մ:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել վարորդ՝ 33-ամյա Ա. Վ.-ին, ուղեւորներ՝ 33-ամյա Հ.  Մ.-ին  եւ 33-ամյա Ա. Խ.-ին (Թբիլիսի քաղաքի բնակիչ), ովքեր հոսպիտալացվել են Գորիս քաղաքի ԲԿ: 

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: