Հունվարի 30-ին, ժամը 16.30-ին, 1973 թ. ծնված Կարեն Ա.-ն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, ինքնաշեն նռնակ, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով եւ «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 46 փամփուշտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Նույն օրը, ժամը 15.30-ին, 47-ամյա Անդրանիկ Մ.-ն ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:




























