Եվրոպական քաղաքականությունը, որն ուղղված է Ռուսաստանի դեմ, «ապագա չունի»: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ ելույթ ունենալով անվտանգության հարցերով մյունխենյան 50-րդ կոնֆերանսի ամբիոնից:

«Մենք ականատեսն ենք նրան, որ միայն Ռուսաստանի հետ համատեղ կարող ենք լուծել Իրանի խնդիրն ու Սիրիայի քիմիական զենքօ տեղափոխումը»,- ասել է նա:

«Եվրոպական քաղաքականությունը, որն ուղղված է Ռուսաստանի դեմ, ապագա չունի»,- ընդգծել է Շտայնմայերը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Մենք պետք է Ռուսաստանի հետ շփման եզրեր գտնենք»,- նշել է նա՝ ասելով, որ միաժամանակ նաեւ «Մոսկվան պետք է պաշտոնապես Եվրոպայի հետ շփման եզրեր ձեւավորի»: