Ուկրաինայի անվտանգության ծառայությունը «Բատկիվշչինա» կուսակցության գրասենյակի սերվերները խուզարկելուց հետո քրեական վարույթ է բացել՝ պետական իշխանության զավթմանն ուղղված փորձի փաստով

5-րդ ալիքը հայտնում է, որ քննությունը դիտարկում է այն վարկածը, թե բողոքի զանգվածային ցույցերը հստակ ծրագրված են եղել ընդդիմադիրների կողմից եւ իբրեւ թե համակարգվել են արտասահմանից, փոխանցում է Liga-Նովոստին:

 Հետաքննության համար երկու ամիս կպահանջվի: Ավելի վաղ ՆԳՆ-ից եւս հայտարարել էին, որ Կիեւի զանգվածային ցույցերը վաղօրոք ծրագրված են եղել, եւ դեպքերի ուժային տարբերակ էր նախապատրաստվել: