Հարյուրավոր մարդիկ Դելիի կենտրոնում դուրս են եկել փողոց՝ ընդդեմ անհանդուրժողականությամբ: Ակցիան պայմանավորված է շրջանից եկած ուսանողուհու սպանությամբ: 20-ամյա Նիդո Տանիուին ծեծի են ենթարկել տեղի առեւտրականները, քանի որ նրանց ծիծաղելի է թվացել աղջկա հագուստը, որով վերջինս Դելի է եկել Հնդկաստանի հյուսիս-արեւելյան շրջաններից մեկից: Ծեծից մի քանի ժամ անց նա մահացել է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Երկու մարդ ձերբակալվել է, սակայն Դելիի ոստիկանությունը միեւնույն է քննադատության է արժանանում դանդաղկոտության եւ աղմկահարույց հանցագործությունները բացահայտելու ցանկության բացակայանության համար:

Հնդկաստանի հյուսիս-արեւելյան շրջանների բնակիչները, որոնք էթնիկ տեսանկյունից մոտ են չինացիներին եւ բիրմացիներին, հաճախ են ենթարկվում ծաղրի Կենտրոնական Հնդկաստանում: