Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 1-ին, ժամը 12.06-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ցողամարգ-Ամասիյա ավտոճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Հ-32 միջհամայնքային ավտոճանապարհի Ցողամարգ-Ամասիյա հատվածի 5-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 06 SL 928, «ԳԱԶ-53» մակնիշի 773 LT 61, «Միթսուբիշի» մակնիշի 22 TT 714 համարանիշների ավտոմեքենաները:



























